Արցախում դեկտեմբերի 30-ին վիրավորված և այսօր մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել, տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Հունվարի 15-ին՝ ժամը 23:30-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Վարդանյանը:
Գարիկ Վարդանյանին Մարտունու զինվորական հոսպիտալից հաջորդ օրը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում՝ գլխուղեղային կոմա ախտորոշմամբ:
Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 31-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը