Դեկտեմբերի 23-ից հունվարի 8-ը Երեւանի ու մարզերի առեւտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում եւ մսի վաճառքի կետերում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացրել է խստացված վերահսկողություն:
«Շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ: Հիմնականում դրանք եղել են կաթնամթերքի ու հրուշակեղենի բաժիններում: Ժամկետանց ապրանքն առգրավել ենք եւ տնտեսվարողին տվել խիստ նկատողություն», -նշեց ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ այդ տնտեսվարողները կշարունակեն մնալ ՍԱՊԾ վերահսկողության ներքո:
« Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից, և նման խախտումները բացառելու համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ»,– ասաց Դանիելյանը:
Ծառայության շուրջօրյա թեժ գծին տոնական օրերին ստացվել է 167 զանգ, որոնցից 12-ը բողոք է եղել, իսկ 151-ը` խորհրդատվություն: «Բողոքները հիմնականում վերաբերել են մսամթերքի, թռչնամսի որակին, մակնշման թերություններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացվել է մեկ զանգ թունավորման վերաբերյալ, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թունավորումը սննդային չէ: Քաղաքացիներին` առավելապես սննդամթերքի շղթայում հետաքրքրել են ծառայության էլեկտրոնային գրանցամատյանում գրանցման կարգը, սահմ անային ու հսկողության մանրամասները, արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները և այլն: Բոլոր հարցերի վերաբերյալ տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն»,– ընդգծեց Վահե Դանիելյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե «Երևան սիթի» առեւտրի կենտրոններում ժամկետանց ապրանքի պիտակները փոխում են ու նորից վաճառքի հանում՝ Վահե Դանիելյանը նշեց, որ նման փաստեր չունեն. « «Ալեքս գրիգ» ընկերությունում այս պահին ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում: Եթե նման փաստեր լինեն, խնդրում եմ, տրամադրեք ծառայությանը, մենք այս պահին փաստեր չունենք», – ասաց նա:
Ի դեպ, ստուգումներն «Ալեքս գրիգում» իրականացվում են ոչ թե ահազանգերի հիման վրա, այլ հենց ընկերության խնդրանքով:
Ինչ վերաբերում է քաղաքի տարբեր կետերում մսի վաճառքի հակահիգիենիկ պայմաններին, ապա տեսչության պետը վստահեցրեց, որ խնդիրը շուտով կլուծվի: Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերերում արդեն շինարարություն է սկսվել. «Մսի վաճառքի բոլոր կետերը պետք է իրականացվեն փակ տարածքներում: Պետք է ապահովված լինեն տաք եւ սառը ջրով ու պահպանման պատշաճ պայմաններով», – նշեց Վահե Դանիելյանը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը