Սահմանները փակելը միգրացիոն ճգնաժամի լուծում չէ.Մոգերինի
«Սահմանները փակելը Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի լուծում չէ: Սահմանները փակելով միգրացիոն ճգնաժամի հարցը չի լուծվի»,- ասել է նա: «Այսօր մենք կանցկացնենք ոչ թե միայն ԵՄ անդամ երկրների, այլ նաեւ թեկնածու երկների արտգործնախարարաների հանդիպում : Միգրացիոն հոսքերն այսօր խնդիր են դարձել բոլորիս համար՝ այն կարող է միայն միավորել, այլ ոչ թե բաժանել մեզ »,- հայտնել է ԵՄ՝ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ամստերդամում, ուր ժամանել էր մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարներին ոչ պաշտոնական հանդիպմանը:
