Ղազախստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Եվրասիական տարածք.վարչապետ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է,որ Ղազախստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար ճանապարհ են բացում դեպի Եվրասիական տնտեսական տարածք: «Ղազախստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «ինտենսիվ զարգանում են բոլոր ուղղություններով»: Մենք համատեղ նախագծեր են իրականացնում տրանսպորտային, էներգետիկ ու այլ ոլորտներում: Ամրապնդվում են նաեւ առեւտրային կապերը: Եթե Թուրքիան «դուռ» է դեպի Եվրոպա, ապա Ղազախստանն էլ Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Եվրասիական տարածք»,- ասել է Դավութօղլուն: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկություններով, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում քաղաքական երկխոսության ու մշակութային փոխանակության ամրապնդումը, կապերի զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության ու ենթակառուցվածքի շինարարության ոլորտներում:
