Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Mercedes մակնիշի TETA 834 համարանիշի բեռնատարի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, «Չայնիի» ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, այնուհետև եռաֆազ էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Չարենցավանի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Վրաստանի քաղաքացիներ՝ 50-ամյա Զազա Գվետաձեն և 52-ամյա Ալեքսան Զոմախարշվիլին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը, վարչության պետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վերջիններս մեկնում էին «Չարենցավանի» հիվանդանոց։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է փրկարար ծառայության մայոր՝ Համբարձում Վարտումյանը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղանքում Ճանապարհային ոստիկանների և Աբովյանի ոստիկանների հետ կատարել են վերահսկողություն, որպեսզի քննիչները ավարտին հասցնեն իրենց գործողությունները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով վնասվել է եռաֆազ սյունը, ինչի պատճառով էլ օպերատիվորեն ժամանած տեղի էլեկտրոցանցի աշխատակիցները հոսանքազրկել են այն, իսկ Կոտայքի «Ճանշինն» էլ փորձում է հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել նշված ավտոմեքենան։ Գ․ Շամշյանը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի ոչ մի խոչընդոտ՝ ձյուն ու մերկասառույց ճանապարհին չի եղել, այն ամբողջովին մշակված է եղել «Ճանշինի» կողմից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը