Տատա Սթիլ. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնայի հետ
Լևոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում,- տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Առաջին տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով խաղաղությամբ բաժանվեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարի առաջին տուրի 7 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ: Պավել Էլյանովը սպիտակներով հաղթեց Ռիչարդ Ռապորտին և դարձավ միանձնյա առաջատար: Այսօր կայանալիք երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է Վեյ Յին: Մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 15-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:
