Եթե Ելքը առաջարկ կատարեր, ես կդիտարկեի, այս պահին դիտարկում եմ Ազատ դեմոկրատներինը․ Ս․ Սաֆարյան

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակում ներգրավելու վերաբերյալ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը վերջնական որոշում չի կայացրել, բայց այս պահին «առաջին հերթին դիտարկում է» Ազատ դեմոկրատների առաջարկությունը։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը․ -Պարոն Սաֆարյան, Ազատ դեմոկրատներից ստացե՞լ եք առաջարկ, համապատասխանո՞ւմ է այն իրականությանը։ -Դեռ մեկ տարի առաջվանից կային առաջարկներ, այն ժամանակ ասել եմ, որ վերջնական որոշում չունեմ, բայց տարեվերջին թերեւս արդեն մտածեցի՝ ինչո՞ւ ոչ։ Ազատ դեմոկրատների ղեկավարը (Խաչատուր Քոքոբելյան. հեղ․)դեռ դեկտեմբերից ակնարկեց, որ կցանկանար զրուցել, զրույցը տեղի ունեցավ տոներից հետո, բայց վերջնական համաձայնություն դեռ չկա։ Այս պահին որպես ռեալ առաջարկ դիտարկում եմ Ազատ դեմոկրատների առաջարկը, բայց նորից եմ կրկնում պայմանավորվել ենք ազնվորեն, որ վերջնական համաձայնությունների մասին ավելի ուշ խոսենք։ -Իսկ այլ ուժերից եղե՞լ են առաջարկներ։ -Ես անուններ չեմ տա, քանի որ մամուլը տեղեկացել էր այդ հանդիպման մասին, ուղղակի դրա համար չեմ հերքել, բայց մյուսների անունները չեմ տա։ -Ինչո՞վ է հոգեհարազատ հենց Ազատ դեմոկրատները, որ ավելի շատ հակված եք իրենց առաջարկությունն ընդունել, որովհետև կարծես թե տպավորություն կար, որ Ելք դաշինքի հետ կհամագործակցեք։ -Բուն Ելքի հետ դեկտեմբերի 12-ից հետո որեւէ քննարկում չեմ ունեցել, Ելքի առանձին կուսակցությունների ղեկավարների հետ եղել են նախնական քննարկումներ, բայց առաջարկ չի ձեւակերպվել։ Ես որ ասացի, որ մի քանի հարթակներ կան, որ կարող են դիտարկել իմ մասնակցությունը, դրանցից մեկը Ելքն է, բայց ես իրենց կողմից որեւէ առաջարկ չեմ ստացել։ Սա այն խնդիրը չէ, որ ինքս ինձ մատուցեմ եւ առաջարկեմ, հիմա բոլորն են փնտրում քաղաքական ճանաչելիության մարդկանց, որոնք համապատասխանում են իրենց պատկերացումներին, եթե Ելքը նման առաջարկ կատարեր, ես կդիտարկեի այն։ Ես դիտարկում եմ Ազատ դեմոկրտաների առաջարկը, որովհետև այն շատ կոնկրետ է, իսկ Ելքից նման առաջարկ չեմ ստացել։ -Պարոն Սաֆարյան, Ձեր նախկին կուսակցության՝ Ժառանգության հետ որեւէ քննարկում, առաջարկ չի՞ եղել։ -2013 թվականի վերջերից, երբ արդեն ակնհայտ էր, որ ստեղծում եմ հիմնադրամը, չեմ մասնակցել Ժառանգություն կուսակցության ոչ գործունեության, ոչ որոշումների ընդունմանը, այս տարիների ընթացքում ազատ են եղել իերնց պատկերացւոմներով տանել քաղաքական գիծը։ Փաստացի իրենց վարած բանակցությունները ցույց են տալիս, թե իրենք ինչպես են տեսնում  իրենց հետագա քաղաքական գործունեությունը․խոսքը վերաբերում է այն բանակցություններին, որոնցում ներքաշված են եւ որոնց հետ կապված տարաձայնություններ են առաջացել կուսակցության ներսում։ Ես առաջարկ չեմ ստացել, չեմ պատկերացնում, որ կստանամ․ ես ինքս ինձ չեմ տեսնում այն դաշինքում, որի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Անկեղծ ասեմ՝ չեմ սպասում առաջարկի։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am