Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը դեռ չի մանրամասնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդգրկվելո՞ւ է ՀՅԴ համամասնական ցուցակում, թե՞ ոչ։
Hayeli.am-ի հարցին, թե արդյոք կայացրե՞լ է վերջնական որոշում, բժիշկը պատասխանեց․
«Սպասեք խնդրում եմ, ինձ մի զանգեք, երբ ցուցակները լինեն, կտեսնեք, ի՞նչը պետք է հիմա փոխվի, որ ես ասեմ կամ չասեմ, ցուցակները կհրապարակվեն՝ կիմանաք»։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային, որոնց համաձայն բժիշկը մի քանի կուսակցություններից ստացել է ցուցակում ընդգրկվելու առաջարկ։ Ստացվում է՝ կամ վերջնական որոշում չի կայացրել, կամ էլ այսպես ասած ինտրիգը պահում է։ Առավել վաղ Արտավազդ Սահակյանը հայտարարել էր որ կհամագործակցի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ էլ ՀՅԴ-ի հետ, սակայն ըստ երեւույթին ՔՊ-ի դաշինքը Հանրապետություն կուսակցության հետ կարծես թե խոչընդոտել է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ելք» դաշինքի հիմնադիրների հետ համագործակցությունը անհամատեղելի է 1999թ-ի մութ պատմությունների հետ կապված․ Սպանված ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանն, ըստ մամուլի, Վազգեն Սարգսյանին նամակ է գրել, իսկ վիրաբույժն այրել է այն։
Սեդա Ղուկասյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը