Զիկա վիրուսի պատճառով արտակարգ դրություն է
Reuters-ը հայտնում է,որ Պուերտո-Ռիկոյի նահանգապետ Ալեխանդրո Գարիսիա Պադիլյան արտակարգ դրություն է հայտարարել առողջապահության գծով՝ կապված Զիկա վիրուսի տարածման հետ, հայտնաբերվել է ու հաստատվել Զիկայով վարակման 22 դեպք: Երկրի առողջապահության նախարարության տվյալով՝ վարակվածների թվում կա նաև հղի կին: Պուերտո-Ռիկոյի իշխանությունները հայտարարել են, որ ամեն շաբաթ տեղեկացնելու են հիվանդության նոր դեպքերի մասին: Ի տարբերություն այլ տրոպիկական հիվանդությունների՝ մինչ օրս չի ստեղծվել պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց, որը ի վիճակի կլիներ հակազդել այդ վիրուսի տարածմանը: Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը անվանում են խոշորագույնը պատմության մեջ:
