«Կլոպի «Լիվերպուլը» շատ հետաքրքիր է խաղում». Հենրիխ Մխիթարյան
«Բոլորը սպասում են «Լիվերպուլի» հետ կիրակնօրյա խաղին:Բաց եմ թողել «Էնֆիլդում» կայացած խաղը, չնայած դրան, հասկանում եմ այս խաղի նշանակությունը: Ես լավ գիտեմ հակամարտության պատմությունը: Սա առաջին անգամ չէ,մենք պետք է պատրաստ լինենք, պատրաստ՝ խաղալու թիմի և երկրպագուների համար: Նա դարձել է շատ ավելի ուժեղ, քան նախորդ տարի: Ես շատ լավ գիտեմ նրան: Նա մեծագույն մարզիչներից մեկն է, նա կարող է թիմը նոր մակարդակի հասցնել: Կլոպի թիմը շատ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում: Ես կարծում եմ՝ շատ լավ խաղ կստացվի: Կլոպը կարողանում է վստահություն հաղորդել ֆուտբոլիստներին »,- «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
