« Քննադատությունից հետո որոշեցի գալ Անգլիա».Իբրահիմովիչ
«Ես ոչ մի խնդիր չունեմ քննադատության հետ կապված, քանի որ ամբողջ կարիերայի ընթացքում առնչվել եմ դրա հետ: Այն ինձ հավելյալ էներգիա է տալիս: Շատ էին խոսակցություններ պտտվում, որ ես չեմ կարող հաջողության հասնել Անգլիայում: Այդպիսի քննադատությունից հետո ես որոշեցի գալ այստեղ», -Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր հասցեին հնչած քննադատության մասին: «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած առաջին ամիսների ընթացքում Իբրահիմովիչը 28 խաղերում դարձել է 18 գոլի հեղինակ:
