10 տարի` Հայաստանի հավաքականում
ԱՄՆ-ում Պանամայի հավաքականի հետ` (1:1) ընկերական հանդիպmանը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2007 թվականին այս օրը՝ հունվարի 14-ին նորամուտն է նշել ազգային թիմում: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս ֆուտբոլիստը, ով այդ ժամանակ խաղում էր «Փյունիկում», փոխարինման է մտել 2-րդ խաղակեսում: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է. 61 խաղում նա խփել է 19 գոլ:
