Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել է PKK-ի դիրքերին
Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է,որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրում երկրորդ անգամ են ավիահարվածներ հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) օբյեկտներին։ PKK-ի օբյեկտներին հարվածներ են հասցրել մեծ թվով F-4E 2020 և F-16 տիպի ինքնաթիռներ։ Հարվածները մասնավորապես հասցվել են Գարայի ու Հաքուրքի շրջաններում։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերին հարվածել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 և F-16 ինքնաթիռները։
