19-ամյա Վահե Մուրադյանի սպանության շուրջ այլ մանրամասներ են շրջանառվում

Վարդանանց փողոցում հունվարի 11-ին սպանված 19-ամյա Վահե Մուրադյանը Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր: Մինչ այդ սովորել էր ԵՊՀ-ին կից ֆիզմաթ թեքումով դպրոցում: Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի խոսքով, Վահեի բարձր առաջադիմությամբ հիացած են համալսարանում, սովորում էր անվճար: Վահեի համակուրսեցին` Րաֆֆին, որը նույն միջադեպի ժամանակ ոտքի հատվածում վիրավորվել է եւ գտնվում է համալսարանական կլինիկայում, նույնպես լավ ուսանողի համբավ ունի: Իսկ սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը` ճիշտ հակառակը: Նրան հիշում են անբավարարների քանակով ու ցածր առաջադիմությամբ: Չատիկյանն էլ նույն ֆակուլտետից է` Վահեի ու Ռաֆիկի զուգահեռ խմբից: Հոկտեմբերից է վերսկսել ուսումը` ծառայությունից զորացրվելուց հետո: Ողբերգության դրդապատճառների մասին իրավապահները դեռեւս կցկտուր տեղեկություններ են հայտնում, ինչից տպավորություն է, որ վիճաբանությունը ծագել է անհեթեթ պատճառով: Ըստ իրավապահ կառույցների վարկածի` տղաների միջեւ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, որ տուժող կողմը զուգահեռ խմբին համարել է «դոդիկների կուրս», ինչից հետո Չատիկյանը խոցված հավաքել է համախոհներին, եկել Վահեենց բակ, տնից կանչել ու սկսել հաշվեհարդարը: Համալսարանականների շրջանում այլ մանրամասներ են շրջանառվում: NEWS.am-ի հետ զրույցում ուսանողները կցկտուր պատմեցին, որ Վահեն ինչ որ-մրցույթից գումար է շահել, որը զուգահեռ խմբի տղաները ցանկացել են վերցնել ու ծախսել, ինչից էլ սկսվել է կողմերի միջեւ տարաձայնությունները: Թե իրականում ինչ մրցանակի մասին է խոսքը, NEWS.am-ը զրուցել է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ, որը կողմերին լավ է ճանաչում. «Ես ճշտել եմ այդ մրցանակի հետ կապված լուրերը: Հետեւյալ պատմությունն է, խմբի ներսում մրցույթ է եղել, խնդիրներ են լուծել ու լավագույն արդյունք ցուցաբերած երեք ուսանող, որից մեկը կամ Վահեն էր, կամ Րաֆֆին, ճշգրիտ չգիտեմ, մրցույթի արդյունքում որպես նվեր ստացել է «Բուկինիստ» խանութի նվեր կտրոնը, որը եղել է 10 հազար դրամի չափով: Մանկական հիմար խոսակցություն է ծագել այդ նվեր քարտի հետ կապված, ոնց որ ստացողը ասել է` ով է ուզում գիրքը, կտամ իրեն, մեկ է` ես չեմ առնելու: Էսպիսի խոսակցություն է եղել, որի ընթացքում, ըստ լուրերի` դոդիկ-մոդիկ բառեր են ասել իրար, որից հետո թեժացել է վեճը: Այսինքն` լուրջ բան չի եղել: Շատ ցավալի է, որ էդ մանկական զրույցները էդպիսի ողբերգությամբ ավարտվեցին»,-ասաց Վահրամ Դումանյանը: Նա մանրամասնեց, թե համալսարանում ինչպիսի առաջադիմությամբ են աչքի ընկել կողմերը: «Րաֆֆին ու Վահեն մի խմբից էին, շատ լավ ուսանողներ էին, այդ ընթացքում որքան սովորել են, բարձր ցուցանիշներ են արձանագրել: Սպանության մեջ կասկածվողի մասին նույնը չեմ կարող ասել, վատ արդյունքներ ունի, անբավարարներ: Բանակից վերադարձել էր եւ հոկտեմբերից սկսել սովորել»,-մանրամասնեց դեկանը: Վահե Մուրադյանը «Թումո» կենտրոնի լավագույն աշակերտներից էր: Նա մրցանակակիր է եղել նաեւ կենտրոնում: Նրա եւ ընկերոջ ստեղծած խաղը անգամ հայտնվել է Google Play-ում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am