Իրանը նավթը դոլարով չի վաճառի
Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի ազգային նավթային ընկերությունում իր աղբյուրին հայտնում է,որ Իրանը մտադրություն է հայտնել հրաժարվել մատակարարված նավթի դիմաց վճարը ստանալ դոլարով, Դա կապված է Իրանի ցանկության հետ՝ դուրս գալ ամերիկյան արժույթի ազդեցությունից: Գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանը մտադիր է արտահանված նավթի դիմաց հաշիվ ներկայացնել եվրոյով: Խոսքը ֆրանսիական Total ընկերության, իսպանական Cepsa կորպորացիայի ու «Լուկօյլի» թրեյդինգային ստորաբաժանման՝ Litasco-ի մասին է: «Մեր փաստաթղթերում մենք կետ կներառենք այն մասին, որ մեր նավթի գնորդը պետք է վճարում կատարի եվրոյով՝ հաշվի առնելով հումքի մատակարարման պահին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը»,- գրում է Reuters-ը:
