Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի 12 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև թիվ 15 հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ավտոսանդուղքով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ բժիշկ Մելքոնյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև էլեկտրացանցի, 1-04 գազի ծառայության աշխատակիցները։ Փրկարարները բժիշկների հետ բացելով նշված շենքի թիվ 35 բնակարանի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են Գրիգորի Գասպարյանին, ում տեղում բժիշկները հրշեջների հետ անհրաժեշտ առաջին օգնությունն են ցուցաբերել, իսկ հրշեջներն արագ մարել են ննջասենյակում առաջացած կրակը։ Այրվել է էլեկտրական վառարանը, հագուստ և փայտյա հատակը։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Եթե հրշեջներն ու փրկարարները օպերատիվորեն չգործեին և դանդաղեին, ապա չի բացառվում, որ պապիկը ծխախեղդ լիներ, իսկ կրակն էլ կտարածվեր ողջ բնակարանով»։ Տեղում աշխատել են նաև ԱԻն ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, բաժնի պետի տեղակալ, փրկարար ծառայության մայոր Հենրիկ Սիմոնյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը