Էրդողանը հնարավոր է հրաժարվի իր կառավարման վերջին երկու տարուց

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսվում է գործընթացին հաջորդող հնարավոր զարգացումների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «Haberler» լրատավական կայքի տեղեկացմամբ՝ կուլիսներում ամենաքննարկվող հարցը վաղաժամ ընտրությունների հավանականությունն է՝ ընդ որում, անկախ նրանից սահմանադրական փոփոխությունների փաթեթը կընդունվի, թե ոչ։ Եթե փաթեթը խորհրդարանում հավանության չարժանանա, ապա հնարավոր է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ փաթեթի ընդունման դեպքում, քաղաքական ուժերը, օգտվելով փաթեթում առկա համապատասխան հոդվածից, կարող են պահանջել վաղաժամ ընտրություններ անցկացնել։ Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) պատգամավոր Յուսուֆ Հալաջօղլուն այս առնչությամբ նշել է, որ փաթեթի հաստատման դեպքում այն ուժի մեջ պետք է մտնի 2019-ին։ Սակայն նշվում է, որ նախագահական կառավարման ռեժիմին հնարավոր է անցնել ավելի շուտ, օգտվելով փաթեթում առկա կետից, որը հնարավորություն կտա 6-ամսյա ժամկետում համապատասխան օրենսդրական կարգավորումներն անելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնել։ Սահմանադրական փաթեթի հեղինակները շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ հետևյալ մեկնաբնությունն են արել․ «Եթե վաղաժամ ընտրություններ անցկացվեն, ապա համաձայն կատարված փոփոխությունների, նախագահական համակարգն ուժի մեջ կմտնի ընտրություններից հետո։ Այսինքն՝ նոր նախագահը կստանձնի այս սահմանադրությամբ նախատեսվող բոլոր լիազորությունները, քանի որ փոփոխությունների տեքստում որևէ կետ չկա, որը կարգելի այդ լիազորությունները կիրառել նախքան 2019-ը թվականը։ Վաղաժամ ընտրություններ չեն անցկացվի, միայն մի դեպքում, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը չհրաժարվի մինչև 2019 թվականը պաշտոնավարելու իրավունքից։ Վաղաժամ ընտրությունների գնալու դեպքում գործելու են նոր կանոները, այն է՝ ընտրված նախագահը պետք է կառավարի 5 տարի ժամկետով։ Հետևաբար, մինչև 2019 թվականը նախագահին մնացած 2 տարի ժամկետն այլևս ուժ չի ունենա»։ Փաթեթի հեղինակների կարծիքով՝ Էրդողանը երկրում առկա պայմանների բերումով հնարավոր է հրաժարվի այդ երկու տարիներից։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am