ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ առաջիկա ընտրությունների քվեարկության կարգը/տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության կարգը: Տեսանյութը ՀՀ քաղաքացիներին հստակ իրազեկում է, թե ինչպես է իրականացվելու քվեարկությունը: Քվեարկության օրը քաղաքացին մտնում է ընտրական տեղամաս, մոտենում է մասնագետին և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից: Մասնագետը ստուգում է քաղաքացու ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով և փաստաթուղթը ներմուծում է տեխնիկակա ն սարքավորման մեջ:  Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսակ մասնակցել է ընտրությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե քաղաքացին գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում քաղաքացուն դուրս են հրավիրում ընտրական տարածքից: Եթե սարքավորումը ինքնուրույն չի ընթերցում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ապա տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից: Եթե քաղաքացին գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկասկան սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան: Այդ դեպքում քաղաքացին ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը: Մասնագետը կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է քաղաքացուն, որից հետո նա մոտենում է ընտրողների գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին և տալիս է նրան քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է քաղաքացու անուն-ազգանունը, որի դիմաց նա ստորագրում է: Հանձնաժողովի անդամը քաղաքացու ստորագրության դիմաց և նրա կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Եթե քաղաքացին չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների: Գրանցվելուց հետո քաղաքացին մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում է քվեաթերթիկները և քվեարկության մեկ ծրար: Քաղաքացին պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի ստանա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները. ընտրողը բոլոր քվեաթերթիկները ստանալուց հրաժարվելու իրավունք չունի: Այնուհետև քաղաքացին անցնում է քվեարկության խցիկ` գաղտնի քվեարկություն իրականացնելու համար: Քաղաքացին նախընտրում է այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չի կատարվում: Իր ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում քաղաքացին գտնում է նրա տվյալները և կատարում միատեսակ նշում, ապա առանց քվեաթերեիկը ծալելու դնում է ծրարի մեջ, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում է առանձին արկղի մեջ: Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը: Քաղաքացին չպետք է կտրոնը խցիկում թողնի: Եթե քաղաքացին չի կարող ինքնուրույն իրականացնել քվեարկությունը, ապա կարող է հանձնաժողովի ն տեղեկացնել և քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու: Եթե քաղաքացին կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը, կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար: Քվեարկությունը կատարելուց հետո քաղաքացին մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է կտրոնը և առանց քվեարկության ծրարը քաղաքացուց վերցնելու ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, և քաղաքացին քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ ու հեռանում է ընտրական տեղամասից: Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am