Այսօր՝ հունվարի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Ասատրյանն ու Վարդան Բադալյանը միջնորդություն են ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Չատիկյանի նկատմամբ։ Նշված դատարանի դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդկցական սենյակից վերադառնալով՝ որոշելու է՝ բավարարե՞լ ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը, թե՞ ոչ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե դատարանը բավարարեց, ապա Կ. Չատիկյանը, ով կասկածվում է Երևանի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին մարմնական վնասվածք պատճառելու մեջ, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ուղեկցությամբ Երևան քաղաքի Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարան էին բերելու Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Կարեն Չատիկյանին: Ժամը 17։00-ի սահմաններում ընթերականների և Կ. Չատիկյանի փաստաբանի ներկայությամբ սպանության վայրում տեղի էր ունեցել քննչական փորձարարություն: Կ. Չատիկյանը ներկայացնում է՝ որտեղից և ինչպես է եկել նշված բակ և զրուցարանում հանդիպել իր կողմից սպանված, Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին և իր կողմից դանակահարված, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրան դեպքի վայր էին բերել ձեռնաշղթայված՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը