Ալե՛քս, հո՛ւպ տուր, Հայաստանի պարտքերը «կո՛ւլ» տուր

2017 թվականի կառավարության անդրանիկ նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հոգնած ու սպառվածի տեսք ուներ: Նիստն ընդամենը 20 րոպե  է տևել: Կարեն Կարապետյանն իր խոսքում առավելապես կենտրոնացել է դպրոցների շենքային պայմանների բարեկարգման վրա, չնայած որ տարին նոր է սկսվում, և ենթադրվում էր, որ կառավարությունում պետք է տնտեսական ոլորտի գործնական խոսակցություններ ծավալվեն: Կառավարության անհրապույր նիստից հետո Կարեն Կարապետյանի դրայվը փոքրիշատե տեղն է եկել, և նա մասնակցել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կարեն Կարապետյանը բացման խոսքում նշել է, որ նորաստեղծ կենտրոնը պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը և կդառնա այն հարթակը, որտեղ կարող են մասնավորի մասնակցությամբ խոսել բարեփոխումների, ռազմավարությունների մասին, ֆիքսվել տնտեսության զարգացման ծրագրերը, ձևավորվել երկրի զարգացման գրադիենտը: Նորաբաց կենտրոնին մաղթելով բարի երթ և  ամբիցիոզ ծրագրեր՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ կենտրոնի ղեկավարը լինելու է իր խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը.  «Ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ,- ասել է վարչապետը և, շրջվելով դեպի տնօրենը, հորդորելով հավելել ,- Ալե՛քս, հո՛ւպ տուր»: Թե ինչ արդյունքներ կունենա այս նոր թիմը, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց այն, որ բավականին սակավաթիվ այս խմբից / կենտրոնում այս պահին 6 հոգի են աշխատում, մինչև հունվարի վերջ նրանց թիվը 15-ի կհասնի/ տնտեսության զարգացման «գրադիենտ» են ակնկալում, ոչ միայն չափազանց ամբիցիոզ, այլ նույնիսկ վտանգավոր նպատակ է: Գիտական տերմինաբանությամբ՝ «գրադիենտ»  նշանակում է ամենաարագ փոփոխության (աճի) ուղղությունը ցույց տվող վեկտոր: Ասել կուզի՝ այս երիտասարդներից Կարեն Կարապետյանն ակնկակում է աշխարհ շուռ տվող այն ծրագիրը, որի մասին նա խոսել է նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կյանքը ցույց է տվել, որ այս կարգի ամպագոռգոռ ձևակերպումներով գաղափարները, որպես կանոն, ավարտվում են մեծագույն  տապալումով: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին Տիգրան Սարգսյանն էլ Հայկական աշխարհի մասին էր խոսում, ուզում էր արտերկրում համահայկական բանկ ստեղծել, որտեղ հայազգի փողատերերը հաշիվներ կունենային, և այդ կերպ կհամախբվեր հայկական կապիտալը: Թե ինչ եղավ հետո այդ գաղափարների հետ, բոլորս տեսանք: Սակայն Հայաստանը այլևս ուժ չունի երկնքից ընկած աշխարհացունց ու աննախադեպ, կախարդական փայտիկով ստեղծվող ինչ-որ աներևակայելի նոր ծրագրերի սպասելու: Իրականությունն այն է, որ մենք այսօր փաստորեն կարծես թե մի կողմ ենք  դրել նախկինում մշակված բոլոր հին ու նոր ծրագրերը և առաջնորդվում ենք այն թեզով, որ չունենք զարգացման տեսլական, փոխարենը ունենք բազմաթիվ խնդիրներ՝ 30 տոկոս աղքատ հասարակություն, 6 մլրդ դոլար արտաքին պարտք, չզարգացող կոմունիկացիաներ և մեռնող տնտեսություն: Եվ նման պայմաններում կառավարության ղեկավարը, կոնկրետ ծրագրային լուծումներ ներկայացնելու փոխարեն, ասում է՝ Ալե՛քս, հո՛ւպ տուր: Հետաքրքիր է՝ Ալեքսը, որ լավ հուպ տա, կկարողանա գոնե Հայաստանի արտաքին պարտքն ու աղքատությունը կուլ տալ: Մեկ էլ գոնե կիսով չափ կոռուպցիան ու կաշառակերությունը կուլ տա: Թերևս այդ դեպքում ներդնողներն էլ ավելի վստահ կգան Հայաստան: Ամեն դեպքում, տխուր ու կրկնվող պատմություն կստացվի, եթե հանկարծ վարչապետի խորհրդական Ալեքսին չհաջողվի Հայաստանի արագ աճի վեկտորը, ներողություն հետամնացությանս համար, «գրադիենտը» հայտնաբերել:   Դավիթ Մանուկյան  

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am