Հայկական ժամանակ թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն չմտնելու համար փոխհատուցում է առաջարկել. խոստացել է բոլոր փեսաներին պաշտոն տալ կամ նրանց թողնել իրենց պաշտոններին:Օրինակ, խոստացել է, որ փեսաներից Կարապետ Գուլոյանին՝ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդուն, կթողնի նույն՝ Կոտայքի մարզպետի պաշտոնում: Մյուս փեսային՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին էլ կընդգրկի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում, որ պատգամավոր դառնա, եթե, իհարկե, նման ցանկություն լինի:
Հակառակ պարագայում Արգամ Աբրահամյանը կարող է մնալ քաղաքապետի իր պաշտոնում: Իսկ Ծառուկյանի երրորդ փեսային՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ռեյտինգային ընտրակարգով նույն Կոտայքի մարզից նորից պատգամավոր կդարձնի: Հակառակ պարագայում Գագիկ Ծառուկյանին, ըստ նույն աղբյուրների, հասկացրել են, որ փեսաները պաշտոն չեն ունենա»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը