«Գենի» մասին դատարկ խոսակցությունների փոխարեն գուցե խոսենք «շուռ տվածների» մասին

Ներկայացնում ենք  «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.  ««Հայի գենի» մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, ժամանակակից լեզվով ասած՝ «թրոլինգ»։ Ռուսաստանում և այլ երկրներում ապրում են հազարավոր «զտարյուն» հայեր, որոնց ծնողները, տատերը, պապերը, կանայք և երեխաները հայ են, և որոնք, սակայն, կորցնում են կապը հայոց լեզվի և մշակույթի հետ, իրենց երեխաներին ու թոռներին դրդում են այդ ամենը մոռանալ։ Եվ այդ երեխաներն ու թոռները նույնպես, շատ հավանական է, կամուսնանան հայերի հետ և «հայի գենն» ամբողջությամբ կպահպանեն, բայց շատ կարևոր բան կկորցնեն ու կդառնան «հայկական արմատներով» ռուս կամ ամերիկացի։ Նրանք, ովքեր փոխում են իրենց ազգը, կրոնը, սոցիալական կարգավիճակը, հաճախ ավելի ագրեսիվ են լինում իրենց «նախկին կարգավիճակի» մարդկանց հանդեպ, քան օտարները։ Թերևս գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձում են ապացուցել, որ իրենց ընտրությունը ճիշտ էր, և նոր կարգավիճակը շատ ավելի գերադասելի է։ Այդպես է, ի դեպ, նաև արտերկրում ապրող նախկին հայաստանցիների դեպքում, որոնք պատրաստ են, օրինակ, հավատալ, որ Հայաստանի փողոցներում մարդիկ ուշաթափ են լինում սովից՝ դա նրանց արտասահմանյան կյանքին իմաստ է տալիս։ Այդպես բաժանված կանանցից ոմանք ատում են իրենց նախկին ամուսիններին։ Այդպիսիների համար կա հունական ծագում ունեցող «նեոֆիտ» բառը, որը կարելի է թարգմանել որպես «նոր մկրտված», «նոր հավատ ստացած», գուցե «շուռ տվա՞ծ»։ «Գենի» մասին դատարկ խոսակցությունների փոխարեն գուցե խոսենք «շուռ տվածների» մասին»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am