Ողբերգական ավտովթար Երևանում. հրշեջ-փրկարարներն ու բժիշկները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 33-ամյա Լևոն Հակոբյանի վարած Daewoo մակնիշի 30 ՍՏ 593 համարանիշի, Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 PO 473 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Պապոյանի վարած Toyota մակնիշի 73 GG 377 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Պապոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05։30-ի սահմաններում Գ. Պապոյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 փրկարարական ջոկատը։ Օպերատիվորեն են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 հերթապահ խումբը՝ բժիշկներ Արթուր Թորոսյանի, Հասմիկ Բրուտյանի և Ջիվան Գուլքանյանի գլխավորությամբ։ Փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին և տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել նրանց, իսկ այնուհետև տեղափոխել հիվանդանոց։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։ Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Հակոբյանն աշխատում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում՝ որպես հաշվապահական գործերով գործակալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am