Ադրբեջանցի ֆուտբոլիստը չի խաղա Գրիգորյանի գլխավորությամբ
Ադրբեջանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վագիֆ Ջավադովը հայտարարել է, որ հրաժարվել է տեղափոխվել ռուսական «Անժի»:Պատճառն այն է,որ թիմի գլխավոր մարզիչը Ալեքսանդր Գրիգորյանն է:
«Բավականին լուրջ առաջարկ եմ ստացել «Անժիից», սակայն մերժել եմ ռուսական ակումբին: Չեմ ցանկանում աշխատել այդ մարզչի ղեկավարությամբ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում azerisport-ը: