Մոսկվան ու Դամասկոսը մեղավոր են սիրիացիների մահվան մեջ. Էրդողան
«Մոսկվան ու Դամասկոսը մեղավոր են Սիրիայում 400 հազար մարդու մահվան մեջ: Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի մարդկանց համար, որոնց սպանել է սիրիական սահմանների ներսում: Դամասկոսում ռեժիմի ու Մոսկվայի համագործակցության պատճառով զոհերի թիվը հասել է 400 հազար մարդու»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին Սիրիա ներխուժելու ու երկրի տարածքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար «գաճաճ պետություն» ստեղծելու փորձերի մեջ, հայտնում է korrespondent.net-ը:
