Հենրիխ Մխիթարյանը ստացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է Անգլիայի պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը:Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով «Սանդերլենդ»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ: Երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ հավաքելով ձայների 79 տոկոսը:
