Դավութօղլուն Աստանայում է
Ինչպես հայտնում է РИА-ն, Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովն Աստանայում ընդունել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին,ովքեր քննարկել են երկկողմանի եւ միջազգային քաղաքականությանն առնչվող հարցեր: Դավութօղլուն հանդիպելու է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: «Մենք այսօր նեղ շրջանակով հարցեր ենք փոխանակել երկկողմանի, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ»,- մասնավորապես՝ հայտնել է Ղազախստանի վարչապետը: Նաեւ՝ Քարիմ Մասիմովն ասել է, որ Դավութօղլուն Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում բազմիցս այցելել է Ղազախստան եւ ճանաչում է երկիրը, ինչը եւս նպաստում է երկկողմանի հարաբերությունների բարելավմանը:
