ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի բողոքն ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի, որն ԱԺ ամբիոնից վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Սաֆարյանի հասցեին: «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ բոլոր փաստերն անձամբ է փոխանցել էթիկայի հանձնաժողով, բայց հրաժարվել է ներկա գտնվել նիստին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի իր հնչեցրած խոսքերի համար. «Ես կարող եմ վիրավորվել, երբ վիրավորողը մի մարդ է, որի կարծիքը ինձ համար շատ թանկ է, բայց Ուրիխանյանի պարագայում էթիկայի հանձնաժողով դիմելու իմ միակ ցանկությունն այն է, որ մարդիկ հասկանան, որ նման իրավիճակներում պետք է հայցել ներողություն կամ արժանանալ նկատողության՝ էթիկայի հանձնաժողովի կողմից, որ մարդիկ հասկանան, որ այն ամբիոնին, որին տնօրինում են, եթե հանրային խոսք են հնչեցնում, այդ խոսքի համար պետք է պատասխանատվություն կրեն: Այնպես չէ, որ ես սխալական չեմ, ես էլ կարող եմ երբեմն-երբեմն տրվել էմոցիաներին, բայց ես այն մարդկանցից եմ, որը կարողացել է արագ շտկել դա: Եթե Տիգրան Ուրիխանյանը իր մեջ ուժ չգտավ ներողություն խնդրելու, ուրեմն նրա արարքին թող գնահատական տա էթիկայի հանձնաժողովը»:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը