Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է Նորք–Մարաշում 2015 թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով երկրորդ դատական նիստը: Դատավորն Արմեն Բեկթաշյանն է:
Գործով առաջին դատական նիստը, որը պետք է տեղի ունենար 2016 թավականի դեկտեմբերի 2-ին, հետաձգվել էր մինչև 2017 թվականի հունվարի 13-ը՝ մեղադրյալներից Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի հանրային պաշտպանը բացակայում էր, իսկ գործում ներգրավված այլ հանրային պաշտպանները ժամանակ էին խնդրել նյութերին ծանոթանալու համար:
Հրթական անգամ դատական նիստը հետաձգվեց:Նիստին ներկա չէր գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: Վահան Շիրխանյանը հայտարարել էր, որ դատական նիստին չի կարող մասնակցել, ի վիճակի է մասնակցել միայն պատգարակով` պառկած վիճակում, քանի որ մեջքի, ոտքերի և սրտի շրջանում ցավեր ունի և չի կարող նստել: Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ բժշկական ծառայության կողմից կազմված տեղեկանքը, որը ներկայացվել է դատարանին, կեղծ է, քանի որ արդեն մի քանի ամիս անկողնային ռեժիմ է նշանակված նույն բժշկի կողմից:
Նիստը հետաձգվեց մինչև հունվարի 20-ը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015 թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվող Արթուր Վարդանյանը, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը