Կանադան մասամբ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
Կանադայի արտգործնախարարության կայքում ասված է,որ Կանադան Իրանի վրայից հանել է տնտեսական պատժամիջոցների մի մասը: Կանադան հանում է ապրանքների ներկրման ու արտահանման, ինչպես նաև ֆինանսական օպերացիաների վրա դրված սահմանափակումները: Տվյալ որոշումը թույլ կտա կանադական ընկերություններին ավելի լավ մրցակցել օտարերկրյա ընկերությունների հետ: Կանադայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ դեռ մտավախություններ ունեն Իրանի միջուկային հավակնությունների վերաբերյալ, տեղեկացնում է korrespondent.net-ը:
