Ցուցարարները փորձել են խորհրդարան ավանակ մտցնել/տեսանյութ,տեսաշար/
LifeNews-ը՝ հղում կատարելով հունական լրատվամիջոցներին հայտնում է,որ փետրվարի 5-ին Աթենքում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ցույց, որի ժամանակ ցուցարարները փորձել են Հունաստանի խորհրդարանի շենք մտցնել ավանակի,
Ակտիվիստները կենդանուն Աթենքի կենտրոն են բերել բեռնատարով, որի մեջքին ամրացրել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, երկրի աշխատանքի նախարարի, որը կենսաթոշակային բարեփոխումների պլանի հեղինակն է, ու Հունաստանի ներքին գործերի փոխնախարարի լուսանկարներով պաստառներ հետևյալ գրությամբ. «Պարոնա´յք, ավանակի մեր համբերությունն ավարտվում է»:
