ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան մամուլի ասուլիսին հակիրճ ներկայացրել է իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել. «Պետական կառավարման համակարգում բազմաթիվ խնդիրներ ունենք, և քայլ առ քայլ պետք է գնանք այդ խնդիրների լուծմանը, որ վարձատրությունը կախված լինի արդյունքից:Կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկեր ունեցող բազմաթիվ տեղեր կան, որտեղ աշխատավարձերը չափազանց ցածր են, այդ իսկ պատճառով դա մակրոխնդիր է, որ դրված է մեր առաջ:Այս ընթացքում այցելել ենք 7 մարզ»:
Վարչապետն անդրադարձավ տնտեսության ծանր վիճակի վերաբերյալ իր հայտարարությանը: «Մեր տնտեսությունը, ասել եմ, որ գտնվում է ծանր վիճակում։ Այսօր էլ այդ վիճակում է, սակայն դա չի նշանակում, որ կառավարելի չէ»,-ասաց նա:
Մենք ներկայացրել ենք փոփոխությունների ծրագիր, և կոչ արեց կարդալ և դատել՝ դրանք կտրուկ փոփոխություններ նախատեսո՞ւմ են, թե ոչ. «Խնդրում եմ հասկանալ, որ տնտեսության այս մեծ համակարգը մի օրվա մեջ փոփոխելու հնարավորություն չկա, և մեր խնդիրն է ամենօրյա աշխատանքում ազդակները ներկայացնել, որ քաղաքացիները դա զգան: Մենք ասել ենք, որ բաց ենք և համոզված եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է կարողանում «լեզու գտնել» օլիգարխների հետ, վարչապետը պատասխանեց,որ օլիգարխների հետ իրեն շատ հանգիստ է զգում:
Նա պատասխանեց նաև հարցին, թե կցանկանա՞ր, որ կառավարությունն աշխատեր այնպես, ինչպես աշխատում էր «Գազպրոմ Արմենիան» իր ղեկավարման տարիներին:
«Շատ, շատ: Էֆեկտիվ է աշխատել, ժամացույցի պես»,-ասաց նա և չնայած դրան՝ նկատեց, որ թեև «Գազպրոմի» թիմից գոհ է, բայց բիզնես և պետական մարմնի կառավարչի գործառույթները, պահանջները տարբեր են:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը