Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեցին,որ եթե ՀՀ վարչապետը չլիներ Կարեն Կարապետյանը, ապա «Գազպրոմը» կգնա՞ր գազի գնի իջեցման, ի պատասխան նա ասաց . «Ընկերական հարաբերություններ կան, անձնական վստահությունը իսկապես գործոն է: Ես չեմ բացառում, որ ես վարչապետ եմ, դրա համար «Գազպրոմը» գնաց այդ գործարքին: Բոլորն ասում են՝ սա նախընտրական շոու է, դա այդպես չէ, ես ընդամենը ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա: Սա շաբաշ չէ: «Գազպրոմ»-ի ակնկալիքը ո՞րն է. շուկայի ընդլայնման պարագայում ինքը կորուստ չունենա: Մեկ տարվա մեջ եթե չկոմպենսացվեն այդ ծախսերը, նա կգնա՞ր այդ քայլին, կարծում եմ՝ ոչ»:
Պատասխանելով հարցին՝ դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է այն խնդիրը, որ ադրբեջանական կողմը կարող է ձեռք բերել Վրաստանով անցնող գազամուղը, որն ապահովում է Հայաստան մատակարարվող գազի մի մասը, պատասխանեց. «Այս պահին որեւէ սպառնալիք չունենք, մեր գլխի վերեւը բան կախված չէ, մենք ունենք ալտերնատիվ գազամուղ: 25% ուզում են, թող առնեն, որեւէ վտանգ մենք չունենք: Մեզ պե՞տք է առնել, պետք չէ, այդ գումարը այնքան տեղ ունենք ծախսելու: Մի վախեցեք, լավ է լինելու»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը