Սպանդանոցները կթանկացնե՞ն մսի գինը

Շուկաներում մսի վաճառքն ավելի անվտանգ դարձնելու համար հուլիսի 1-ից նոր օրենքով գյուղացին անասունը կմորթի միայն սպանդանոցում: Այսինքն` բակային պայմաններում մորթված կենդանու միսը վաճառակետերը չեն կարող ընդունել: Հինգ ամսից, սակայն, անասնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողները կանգնելու են խնդիրների առջեւ, քանի որ ոչ բոլոր մարզերում են առկա սպանդանոցներ: Հայաստանի 4 խոշոր մարզերում, օրինակ` Գեղարքունիքում, Արմավիրում, Շիրակում եւ Տավուշում, որտեղ եւս անասնապահությունը զարգացած է, եւ գյուղացիների մեծ մասը այդ բիզնեսով են զբաղվում, սպանդանոցներ չկան: Գյուղացին մորթը կազմակերպելու համար պետք է փոխադրամիջոց վարձի եւ անասուններին տեղափոխի իրեն մոտակա այն մարզը, որտեղ սպանդանոց կա: Այս պահին, գյուղնախարարության տվյալներով, Հայաստանում առկա է 11 սպանդանոց: Անասուններին սպանդանոցում մորթելն, իհարկե, քաղաքակիրթ ճանապարհ է, սակայն նկատենք, որ բացի այն, որ սպանդանոցի մատուցած ծառայությունն ուղղակիորեն ազդելու է մսի գնի վրա, եւ միսը թանկանալու է, սպանդանոցների բացակայությունը որոշ մարզերում մսի արժեքն ավելի է բարձրացնելու: Հանրապետության 4 մարզերում սպանդանոցների բացակայությունը «Առավոտի» հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը բացատրեց ներդրողների` այս ոլորտում հետաքրքրության բացակայությամբ, սակայն գյուղնախարարության մասնագետը հույս հայտնեց, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, երբ մորթը սպանդանոցում կազմակերպելը պարտադիր կլինի, ներդրողների հետաքրքրությունն այս ոլորտում կմեծանա: Ըստ գյուղնախարարության պատասխանատուի՝ այն մարզերում, որտեղ սպանդանոցներ չկան, փոքր եւ միջին հզորության սպանդանոցների անհրաժեշտություն կա: Պարոն Տեր-Իսահակյանն ասաց, որ 2017-2020 թվականների համար մշակվել է սպանդանոցների զարգացման ռազմավարական ծրագիր, եւ ներկայումս այն քննարկման փուլում է: Մեր հարցին, թե գյուղնախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին, վերլուծե՞լ է, թե սպանդանոցի մատուցած ծառայությունը որքանով կբարձրացնի մսի գինը, այսինքն` առաջին անհրաժեշտության սպառման ապրանքի գնաճը որքան կարող է լինել, եւ ով է վերահսկելու, որպեսզի սպանդանոցները իրատեսական գին պահանջեն մատուցած ծառայության դիմաց՝ հատկապես, որ մորթի այլ տարբերակ մարդիկ չեն ունենալու: Պարոն Տեր-Իսահակյանն ասաց, որ այդ հարցերը դեռեւս քննարկման փուլում են, եւ որ սպանդանոցները կարգավորելու են ծառայության մատուցման գինը. «Որովհետեւ իրենք կարող է առաջարկեն երկու տարբերակ` կենդանու համար ինքը կանխիկ վճարի եւ ինքը իրացնի, եւ մյուս տարբերակը` սպանդանոցին գումար վճարեն ծառայության մատուցման համար եւ մսեղիքը վերցնեն, կամ տարբերակներից մեկը կարող է լինել, որ համաձայնության գան եւ երկրորդային հումքը` կաշին, ոսկորները, ներքին օրգանները, մնա սպանդանոցի տնտեսվարողին եւ դրա դիմաց նրան մատուցվի ծառայություն: Այդ ամենը արդեն շուկայական հարաբերություններ են, եւ գինը կախված կլինի նրանից, թե ծառայությունն ինչ չափով կմատուցվի: Այդ հարցերը դեռ քննարկման փուլում են, որովհետեւ միջնորդ կազմակերպություններ կան, որ այսօր առհասարակ իրենք էլ են գինը բարձրացնում, իսկ այս պարագայում դիտարկվում է այն տարբերակը, որ միգուցե նույն սպանդանոցն ինքն իր փոխադրամիջոցով հավաքի կենդանիներին, եւ կարող է դա կոմպենսացնել»: Ինչ վերաբերում է ոչ իրատեսական գներ սահմանելուն, ապա մեր զրուցակիցն ասաց, որ արհեստական թանկացումների եւ ոչ բարեխիղճ մրցակցության պարագայում համապատասխան գերատեսչություններն իրենց հսկողության տակ կպահեն հարցը: Մեր այն դիտարկմանը, թե կենդանիներին սպանդի համար այլ մարզեր տեղափոխելը նույնպես կարտացոլվի մսի գնի ձեւավորման վրա, քանի որ կենդանու տեղափոխման եւ մսամթերքի տեղափոխման ծախսը նույնը չէ, եւ կենդանու պարագայում ավելի մեծ ծախս է ենթադրվում, նախարարության մասնագետն ասաց, որ, այնուամենայնիվ, այդ կենդանին այսօր էլ այդ ճանապարհն անցնում է, եւ ընդհանուր պատկերի վրա այդքան չի անդրադառնա. «Կարող է գյուղում լինի մարդ, որը ամբողջ համայնքի կենդանիներին հարմարեցված մեքենայով տանի, հասցնի սպանդանոց, այդ պարագայում նրանց վրա տեղափոխման ծախսերը էական դեր չեն ունենա: Կամ կենդանիների գլխաքանակի ավելացման պարագայում միջնորդը կամ ծառայություն մատուցողը կկազմակերպեն տեղափոխումը»: Մանրամասները «Առավոտ» օրաթերթում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am