Պահանջ` ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իգոր Նազարուկին
2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալվել է Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինը (լուսանկարում): Նրան մեղսագրվում է առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելը: Ադրբեջանի Հանրապետությունը նրան ներառել է իր սև ցուցակում, և դատախազությունը քրեական գործ է հարուցել` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման մեղադրանքով: Մենք արդարացիորեն պահանջում ենք, որ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինները տուրք չտան Ադրբեջանի կեղծ և ստահոդ պահանջին և հարգեն ազգերի ինքնորոշման և ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը: Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի` իրավական փաստաթղթի վրա, որը հիմնված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին» օրենքի վրա: Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ բնակչության 99%-ը քվեարկել է անկախության օգտին: Կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության իշխանություններին` անաչառությամբ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի Հանրապետության մտացածին պահանջին:
Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միություն
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը