«Ստանձնելով այս պաշտոնը՝ ես ընդհանրապես անձնական կյանք չունեմ: Կամ այստեղ եմ՝ Կառավարությունում, կամ տեղաշորի մեջ՝ փորձում եմ քնել»,-կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Շաքարի, ալյուրի գների բարձրացման մասին հարցին՝արդյոք վարչապետը կարողանո՞ւմ է զսպել օլիգարխներին գնային քաղաքականության հարցում,պատասխանեց. «Դա համարում եք, որ ի՞մ գործառույթն է՝ զանգ տամ ջղայն տոնով ասեմ՝ շաքարի գնին ձեռք չտաք: Օլիգարխների հետ ես ինձ շատ հանգիստ եմ զգում: Կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն ոչ ահագին: Գնողունակությունը ձեր եղել է նորմալ, ոչ վատ, քան անցած տարի: Ձեր գնողունակությունը անգամ հարյուր դրամով չի ընկել: Իսկ առեւտուրը կրճատվել է ընդհանուր տնտեսական վիճակից: Շաքարի գինը բարձրացե՞լ է, թե ոչ, չգիտեմ, մնացած ապրանքների գները, որ իջել են, ինչո՞ւ չեք ասում»:
Բանանի ներկրմանն ու մենաշնորհներին, ներկրման խոչընդոտներին անդրադառնալով ,Կարեն Կարապետյանն ասաց. «Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարեւոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարեւորը էլ նման տենդենց չլինելն է: Ինձ մլիցա մի սարքեք»:
Վարչապետը անդրադարձ կատարեց նաև այն լուրերին,որ ինքը պետք է նշանակվի ՀՀԿ շտաբի պետ և ասաց, որ իրեն ՀՀԿ շտաբի պետի առաջարկ չի եղել. «Եթե լինի էլ, չեմ ընդունի»:
Եթե ՀՀ վարչապետը չլիներ Կարեն Կարապետյանը, ապա «Գազպրոմը» կգնա՞ր գազի գնի իջեցման, ի պատասխան վարչապետը պատասխանեց. «Ընկերական հարաբերություններ կան, անձնական վստահությունը իսկապես գործոն է: Ես չեմ բացառում, որ ես վարչապետ եմ, դրա համար «Գազպրոմը» գնաց այդ գործարքին: Բոլորն ասում են՝ սա նախընտրական շոու է, դա այդպես չէ, ես ընդամենը ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա: Սա շաբաշ չէ: «Գազպրոմ»-ի ակնկալիքը ո՞րն է. շուկայի ընդլայնման պարագայում ինքը կորուստ չունենա: Մեկ տարվա մեջ եթե չկոմպենսացվեն այդ ծախսերը, նա կգնա՞ր այդ քայլին, կարծում եմ՝ ոչ»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը