Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան դիտարկման, թե բանանի ներկրումը խոչընդոտելու դեպքի մասին հրապարակումներ կան, ասաց, թե բանան և շաքար ներկրողների թիվը հրապարակվել է:Նա ասաց, որ ինքն անձամբ չի ճանաչում բանան ներկրողներին: «Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն բանան ներկրողին իմանանք, մեկ ուրիշը կուզենա, որ բոլոր շաքար ներկրողներին իմանամ, ո՞ւր կհասնի»,-ասաց նա:
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումների ծավալներն ավելացնելուն, ասաց, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տրամաբանական, կանխատեսելի և հասկանալի գործընկեր է:
«Սխալ կլինի ընդամենը օրենսդրական դաշտը բարելավել և սպասել, որ ներդրողները գան, այլ հարկավոր է միաժամանակ լինել նախաձեռնող: Մենք պետք է նախաձեռնող լինենք, խոսենք, համոզենք, որպեսզի ներդրողներին գրավենք: Սակայն եթե լինում ենք նախաձեռնող, կարողանում ենք համոզել, բայց միևնույն ժամանակ քարերից չենք մաքրում այն հողը, որտեղ ցանկանում ենք սերմը ցանել, այդ սերմը բերք չի կարող տալ»,- ընդգծեց վարչապետը:
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը