Նավթի համաշխարհային գները նվազել են
Գազետա.ռու-ն հայտնում է,որ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքները նվազել են 2,74%-ով՝ հասնելով բարելի համար 30,85 դոլարի։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 1,25%- ով՝ հասնելով բարելի համար 34,03 դոլարի։
