«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» նախորդ տարի գրել էր, որ Չարենցավանի բնակիչ, ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ Վահան Հարությունյանը, մեր տեղեկություններով, պատգամավոր դառնալու ախորժակ ունի: Ամանորին Չարենցավանում ապրող մի շաք սոցիալապես անապահովներին, ժողովրդական լեզվով ասած, եղ ու բրինձ են բաժանել, իսկ մանկապարտեզներին՝ ամանորյա տոպրակներ նվիրել: Իսկ ահա ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի համագումարում «Իրավունքի» հետ զրույցում չէր հերքել պատգամավոր դառնալու մասին լուրերը:
«Ասկե գրուպ» ընկերության, «Ամրանի» արտադրության գործարանի սեփականատեր Միհրանի քեռու որդի Վահան Հարությունյանը շատ է ձգտում հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում, ուստի դեռ շարունակում է բարեգործությունները Չարենցավանում:
Նշենք, որ վերոնշյալ գործարանն ունի մի քանի տարվա պատմություն եւ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործարանի աշխատակիցները, եթե նախկինում ստացել են մոտ 200 հազար դրամ աշխատավարձ, ինչ-ինչ պատճառներով այն նվազել է՝ հասնելով մոտ 90 հազար դրամի: Այլընտրանք չունենալով՝ քաղաքացիները սուսուփուս շարունակում են աշխատել այդ գործարանում»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը