Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք Ավստրալիայում
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը,Ավստրալիայի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է,որ Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք: Վարակվածը կին է, ով վերջերս վերադարձել է Սալվադորից: Հաղորդվում է, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ոչ իրեն, ոչ իր ընտանիքի անդամներին վտանգ չի սպառնում: Ընդհանուր առմամբ, Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու 24 դեպք, այդ թվում 3ն` այս տարի: Հիվանդացության բոլոր դեպքերում վարակվածները եղել են այլ երկրներում: Ավստրալիայի Առողջապահության նախարարությունը նշում է, որ անհանգստանալու պատճառ չկա, որովհետև վիրուսը տարածողներ չկան:
