Ինչպես նշում է թուրքական diken.com.tr կայքը` Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հերքել է թուրքական իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրք զինծառայողը կապ է ունեցել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ու նրա թիմակիցների հետ:
«Խոցման հրաման տվողը ես եմ եղել: Տվածս հրամանը չէր ենթադրում, որ թիրախ պետք է դարձնել որևէ այլ երկրի` այդ թվում Ռուսաստանին: Իմ հրամանը վերաբերվում էր մեր երկրի սահմանները խախտած ցանկացած երկրի ԶՈւ-ին պատկանող օդային փոխադրամիջոցներին: Ես ասել եմ, որ եթե օդաչուն կամ ԶՈւ-ի ներկայացուցիչը որևէ կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ` հարցը պետք է քննվի: Մեր հետագա հանդիպումների ընթացքում ԳՇ պետն ուսումնասիրել է թուրք օդաչուի անցյալի և ունեցած կապերի առնչությամբ եղած տեղեկությունները, և հստակ կասկածելի կոնտակներ չեն հայտնաբերվել», - ընդգծել է Դավութօղլուն:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը