Նոր մանրամասներ.ինչի համար է սպանվել ԵՊՀ ուսանողը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են պարզվել, ինչպես նաև հայտնի է որոշ անձանց ինքնությունը, ովքեր եղել են Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ սպանված Վ. Մուրադյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, ով մահացու վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում՝ կտրած-ծակած վերքով։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 7-րդ փողոցի 53 տան բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 18-ամյա Ռաֆիկ Խաչիկի Մարտիրոսյանը՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ։ Արդեն երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ՔՀԲ բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/ գլխավորությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատողները /բաժնի պետ Արման Հովհաննիսյան/ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վ. Բադալյանի և Վ. Ասատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները, ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 21-ամյա Կարեն Հովհաննեսի Չատիկյանին, Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 31 շենքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Կարենի Տերտերյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դավիթ Արթուրի Մանձիկյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, ինչպես նաև ոստիկանություն են հրավիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 28/1 շենքի բնակիչ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 19-ամյա Սերգեյ Արմենի Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կ. Չատիկյանը, Գ. Տերտերյանը և Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջերմատան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Գագիկի Հակոբյանը վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռ. Մարտիրոսյանի, Դ. Մանձիկյանի, Ս. Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 26/1 շենքի բնակիչ, 18-ամյա Անրի Արմենի Ալեքսանյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Կ. Չատիկյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ մասին և Ռ. Մարտիրոսյանի ձախ սրունքին։ Քննիչի որոշմամբ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանի որոշմամբ Կ. Չատիկյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայր։ Գ. Տերտերյանը, Դ. Մանձիկյանը և Ս. Գրիգորյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ Ք. Հակոբյանին, Ա. Ալեքսանյանին , ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է ինչ-որ մրցույթով օլիմպիական կտրոն շահելը, որը կազմել է 10.000 դրամ և այդ կտրոնով պետք է գիրք գնվեր, սակայն արդեն Վարդանանց փողոցում՝ զրուցարանում, մեկը մյուսին անվանել է դոդիկ, ինչից հետո էլ տեղի է ունեցել սպանությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին: 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը Ստահակի կողմից սպանված, 19-ամյա Վահե Մուրադյանը

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am