«Ինձ համար անսպասելի էր, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են հրամայական ձևով հայտարարություն անել: Մինչ հիմա մենք դա դեռ չենք տեսել: Ապրիլի դեպքերից հետո էլ, երբ ադրբեջանցիներն անմարդկայնորեն գլուխներ էին կտրել, նման հայտարարություն, հումանիզմի նման դրսևորում չտեսանք: Այն ժամանակ համանախագահները նշում էին, թե այդ հարցը դիվանագիտական հնարքների, դիվանագիտական դաշտի մեջ է: Պարզվում է, որ բոլոր դեպքերում համանախագահներն ունեն այդ ունակությունը և իմպերատիվ ձևով բավականին կոշտ հայտարարություն են արել: Պարզվում է` հումանիզմը ակնկալվում է մի կողմից միայն: Դրա հետևանքը լավն է, նշանակում է` Ադրբեջանից չեն ակնկալո՞ւմ հումանիզմի որևէ դրսևորում»,-Հայելի ակոմբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը՝անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությանը:
«Սա հայկական դիվանագիտության ձախողում է:Համանախագահների այս հայտարարությունն ինձ համար նոր կոշտ ազդակ է, չպետք է սպասել դիվանագիտական դաշտում` ռևերանսներ անելով, լռելով կամ ուղղակի շատ մեղմ արտահայտվելով: Այսպիսի մոտեցումներից օրինակ են վերցնելու այլք, հատկապես` Ադրբեջանը: Դրանով Մինսկի խմբի համանախագահները քողարկում ու անուղղակի մասնակցություն են ունենում Ադրբեջանի գործողություններին»,- ասաց Ալավերդյանը և հավելեց,որ խնդիրը մեր մեջ պետք է փնտրել, քանի որ խորքային դիվանագիտական աշխատանք չկա, պասիվ են պետական մարմինները, նաև` հանրությունը, որոնք բողոք-նամակներով չեն ողողել միջազգային կառույցները` հենց թեկուզ դեկտեմբերի 29-ի ադրբեջանական ագրեսիայի համար: «Սփյուռքի մասին ենք խոսում, եկեք ասենք` իսկ ո՞ւր է Սփյուռքը»,- ասաց նա:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը