Փոխվել է թշնամու դիվերսիոն ակտիվության աշխարհագրությունը։ Ադրբեջանն այժմ Ղարաբաղում իրեն համեմատաբար հանգիստ է պահում՝ կրակում է հեռվից, խուսափում 2014-2015թթ. որդեգրած դիվերսիոն գործողությունների մեծ ինտենսիվությունից։ Պատճառն այն է, որ հայկական կողմի ձեռք բերած գիշերային տեսանելիության սարքերն ու այլ զինատեսակները նրան զրկում են մեր խրամատներին անպատիժ մոտենալու հնարավորությունից։ Ուստի առաջիկայում եւս հակառակորդի ակտիվությունը պետք է կենտրոնանա անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում անբարենպաստ դիրքեր ունեցող մեր զինծառայողների վրա։ Նման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշացած հայտարարությունը սեփական դեմքը փրկելու փորձ էր, ուստիեւ այստեղ չպետք է որոնել այն քաղաքական նպատակները, որ բազմիցս հռչակել են միջնորդները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ցույց տային, որ իրենք կան, գոյություն ունեն եւ տեր են Վիեննայում հռչակված փոխադարձ վստահության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հայտնի առաջարկներին։
Ավելին՝ նրանցից այլ բան սպասելը միամտություն կլինի, քանի որ համանախագահների հիմնական քաղաքական նպատակը կողմերի միջեւ նոր պատերազմի բռնկումը կանխելու համար նրանց պարբերաբար բանակցային սեղանին նստեցնելու եւ այն կոնկրետ առաջարկների լայն տեսականիով «հարստացնելու» մեջ է։ Ավելին անելու համար նրանք պետք է ռիսկի ենթարկեն իրենց միջնորդական կարգավիճակը, ինչը միայն ավելի կմեծացնի լայնածավալ պատերազմի բռնկման վտանգը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը