ՌԴ ռազմական օպերացիան խոչընդոտում է սիրիական կոնֆլիկտի լուծմանը .Ստոլտենբերգ
«Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիան խոչընդոտում է սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Ռուսական ինտենսիվ ավիահարվածներն ուղղված են Սիրիայի ընդդիմության դեմ: Դա կվտանգի կոնֆլիկտի քաղաքական լուծման հարցով ջանքերը»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը : « Սիրիայում ռուսական ներկայությունը կհանգեցնի կոնֆլիկտի լարվածության աճին, ինչպես նաև ՌԴ-ի կողմից թուրքական օդային տարածքի խախտումներին: Դա մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ խոսքը դաշինքի օդային տարածքի խախտման մասին է»,-պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայում ռազմաօդային օպերացիան:
