Ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ.վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության՝այս տարվա առաջին նիստում, մի քանի հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր ներմուծումը տեղական արտադրության խթանմամբ փոխծարինելու քաղաքականությանը: Տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություններին հանձնարարվեց համատեղ ուսումնասիրելև առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ:
Դիտարկել ներմուծվող ապրանքներին համարժեք ապրանքների արտադրության հնարավորությունները, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը, տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին: Դիտարկել նաև այն ապրանքների տեղական արտադրության հնարավորությունը, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը թեև շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, բայց գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում:
