Խաչատուր Սուքիասյանը քաղաքական ուժերից առաջարկ է ստացել
Տարբեր քաղաքական ուժերի կողմից ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առաջարկներ եղել են, և կոնսուլտացիաներ ընթանում են: Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից փորձեցինք ճշտել արդյոք ճիշտ են այս լուրերը, չհերքելով, ասաց, որ ընթանում են որոշակի բանակցություններ: «Ես ոչ մի անուն չեմ կարող նշել, այդ մասին ինքը որոշում կայացնելուց հետո անձամբ կհայտարարի»,- ասաց Աննա Մկրտչյանը: Մեր պնդմանը, թե կարող է անուններ նշել, ասաց, որ միայն կարող է ասել, որ այս պահին բանակցություններ են ընթանում: Նշենք, որ ըստ մամուլի՝ հունվարի 5-ին «Սիլ-Պլազա Կոնցեռնի» գրասենյակում կայացել է Խաչատուր Սուքիասյանի և Լևոն Զուրաբյանի հանդիպումը, որի ընթացքում նրանք մոտ 1 ժամ քննարկել են ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները:
