«Ճիշտը մեկն ա,էն էլ բագաժնիկի միջի զենքն ա».դրվագ գեներալ Մանվելի և Դոն Պիպոյի հարաբերություններից
Արդեն մի քանի որ շարունակ հայկական հեռուստաընկերություններից մեկը ցուցադրում է և սոցցանցերում ակտիվ քննարկվում է Դոն Պիպոյի՝Արթուր Ասատրյանի ՙՙփառահեռ՚՚ կյանքի և գործունեությանը նվիրված մի ֆիլմ: Ֆիլմում փառաբանվում է սույն անձնավորությունը, նրա կատարած բարի գործերը, նրա անցած ուղին: Արթուր Ասատրյան անուն-ազգանունը Հայաստանում քչերին է հայտնի, իսկ ահա Դոն Պիպո, որը նույնն է, հատկապես քրեական աշխարհում բոլորը գիտեն:Ու գիտեն այս մարդուն որպես քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ եւ ամենազդեցիկ մարդկանցից մեկը, որը տեւական ժամանակ է ապրում է Իտալիայում: Ինչպես հայտնի է Դոն Պպիպոյի և Էջմիածնում մեկ այլ ազդեցիկ ՝Գեներալ Մանվելի հարաբերություններն բավականին լարված են,նույնիսկ դեռեւս 90-ականներին էջմիածինցի Արթուրը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը, լքել է Էջմիածինը և տեղափոխվել Մոսկվա,այնտեղից էլ Իտալիա: Եվ ահա այժմ,նրանց ճանաչողները մի դրվագ են հիշել նրանց հարաբերություններից.հերթական ՙՙռազբորկայի՚՚ ընթացքում ,երբ Դոն Պիպոն երկար-բարակ բացատրություններ է տվել ճշտի ու սխալի,գեներալ Մանվելն ասել է .,,Ճիշտը մեկն ա,էն էլ բագաժնիկի միջի զենքն ա՚՚:
