Գուսան Հայկազունի բաց նամակը`Լևոն Իգիթյանին

Ճարտարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, անդրադառնալով Արամի 30 հասցեում գտնվող կառույցի ապամոնտաժման աշխատանքներին, հայտարարալ էր, որ այն ընդամենը «սարայ» է, որի համար չարժե աղմուկ բարձրացնել: Այդ առթիվ երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ հանդես է եկել ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻՆ ուղղված բաց նամակով, այն ուղարկելով «Իրավունք» թերթի խմբագրություն: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Հարգարժան պարոն Իգիթյա՛ն. Ես ծնվել եւ շուրջ կես դար ապրել եմ Արտաշատ քաղաքում, եւ Արտաշատի ամեն հին կառույց, տուն, քար, ծառ` ինձ համար թանկ են, նրանք ինձ հիշեցնում են  մանկությունս, քանզի հիսուն տարիների իմ հիշողութունները կապված են դրանց հետ: Անցյալ դարի 70-ական թվականներին ես քանդեցի պապիս` 1920- ականներին կառուցած աղյուսաշեն տունը եւ տեղում կառուցեցի քարաշեն բարեկարգ տուն, իսկ բակում նոր կառուցված խորդանոցի վրա տեղադրեցի մեր հին տան կիսամաշ դուռը, որպես հնություն, ինձ համար մի թանկ մասունք: Երբ լուսահոգի հորեղբայրս եւ հորաքույրերս, ովքեր 70-ին մոտ մարդիկ էին,  երբեմն գալիս էին իրենց հայրական տուն` ինձ հյուր, երկար ժամանակ կանգնում էին այդ դռան մոտ ու հիշում անցյալը: Նրանք այդ դռան մոտ էին անցկացնում իրենց ժամանցը եւ ես հասկանում էի, որ այդ հնամաշ դուռն իրենց համար մանկության հուշերի մի սուրբ մասունք էր: Ես ոչ մի հիշողություն չունեմ կապված Ձեր նշած «սարայի» հետ, սակայն կփորձեմ անդրադառնալ այդ թեմային: Ամեն  հայ, ինչպես եւ ես, երբ գնում է Արեւմտյան Հայաստան` Արդահանում, Կարսում, Կարինում, Մուշում, Սասունում եւ այլ քաղաքներում աչքերով առաջին հերթին փորձում է հսկա նորակառույցների մեջ գտնել մի հին կառույց, տուն, թեկուզ կիսաքանդ պարիսպ, սարայ, եւ սրտի թրթիռով ասում. Սա մեր պապերի կառուցածն է, մերն է... եւ շատերս համբուրում ենք այդ քարերը, որոնք իսկապես տարբերվում են եւ պահպանում են մեր պապերի շունչը: Ցավոք, շատ քաղաքներում, ինչպես Կարինում, Վանում եւ այլուր` արդեն դժվար է գտնել դրանց, ամենը քաղաքների կառուցապատման ընթացքում քանդվում են: Արդեն 1700 տարի, մեզ մոտ ձեւավորվել է մի սովորույթ, երբ նորը կառուցելու համար անպայման պետք է քանդել հինը, թեկուզ դրանք լինեն սրբազան հրաշք տաճարներ, մինչդեռ այլ ժողովուրդներ պահպանում, անգամ սեփականացնում են նաեւ մեր կառույցները եւ այսօր ցուցադրելու, հպարտանալու շատ բան ունեն, մեր պապերի վաստակի հաշվին: Եվ ահա, ի՞նչ է այդ «սարայը» ինձ համար, որպես հայի, ով անսահման սիրում է իր երկիրը, իր հայրենիքը: Այդ «սարայը» եւ նրա նման շատ կառույցներ, ինձ համար հազարապատիկ թանկ արժեն, քան այն հազարավոր շքեղ կառույցները, առանձնատները, հիվանդանոցներն ու եկեղեցիները, որոնք մեր պապերը կառուցել են Բաքվում, Վրաստանում, Ռուսաստանում, Ստամբուլում եւ այլուր` դրանով հարստացնելով օտարների մշակույթը: Ես ՀՀ նախագահին կից գործող հանրային խորհրդի անդամ եմ, եւ բազմիցս մասնակցել եմ Երեւան քաղաքի հին կառույցների, շենքերի, ինչպիսիք են օրինակ` Զվարթնոց օդանավակայանի, Փակ շուկայի, Մաշտոցի պուրակի քանդմանն առնչվող քննարկումներին, որտեղ կայացված որոշումները ցավոք, մեծ մասամբ հաշվի չեն առնվել: Երեւան քաղաքում եւ ողջ Հայաստանում դեռեւս կան պահպանված հին շենքեր, կառույցներ, հուշարձաններ, որոնք մեր պատմությունն են, անկախ նրանից, դրանք մտա՞ծ են մշակութային արժեք ներկայացնող ձեւական ցուցակում, թե` ոչ... Եկեք պահպանենք դրանք, մեր կապը մեր նախնիների, պապերի ու սերունդների միջեւ, ինչպես Գառնու տաճարը եւ իմ պապենական տան այն հին կիսամաշ դուռը... Գուսան ՀԱՅԿԱԶՈՒՆ»,- ասված է բաց նամակում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am