Փոստանջյան․ Օսկանյանն ու Օհանյանը պիտի ընդունեն, որ մեղավոր են Մարտի 1-ի համար.azatutyun.am

«Ժառանգություն» կուսակցությունում տարակարծություններ կան․ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ կուսակցությունը պետք է միայնակ գնա ընտրությունների, իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դաշինքի կողմնակից է։ Նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, մինչդեռ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը միանալու առաջարկ է ստացել։ «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ «Ժառանգություն» կուսակցությունը դաշինքի կգնա միայն մի դեպքում՝ եթե նրանք ընդունեն, որ մեղավոր են Մարտի 1-ի համար և ընտրություններից հետո կանգնեն դատարանի առաջ», - հայտարարում է Զարուհի Փոստանջյանը։ Սա դեռևս միայն Փոստանջյանի տեսակետն է, բայց նա պնդում է, որ պայքարելու է, որպեսզի դա դառնա կուսակցության դիրքորոշումը։ «Որ ասում են՝ վերջ, այլևս այն քսանհինգ տարվա արատավոր համակարգը չպետք է գոյություն ունենա, այ՛ո, մենք եղել ենք մեղսակից և պատրաստ ենք նստել մեղադրյալի աթոռին, թող մեր նկատմամբ տեղի ունենա արդար դատավարություն․․․ այդ ժամանակ ես բոլոր մարդկանց կարող եմ լսել և ասել՝ եկեք, մենք միասին գնում ենք պատերազմ՝ քանդելու այս համակարգը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ակնարկում է, որ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր նման կողմ է դաշինքով ընտրությունների գնալուն։ «Ժառանգությունը» միասնական կարծիք կունենա առաջիկա օրերին, երբ կուսակցության ղեկավարը Միացյալ Նահանգներից վերադառնա և քննարկեն հարցը, բայց Մարտիրոսյանը շեշտում է՝ դաշինքի շուրջ քննարկումները հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է սկսել․ - «Եթե ինքը դեմ լիներ դաշինքներին, որպես միջոց իշխանափոխության, ինքը ուղղակի այդ հանդիպումները չէր էլ սկսի»: Թեև Մարտիրոսյանը չի ցանկանում հայտարարել, թե ում հետ են հանդիպումներ անցկացրել ինքը և Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց, ըստ մամուլի, քննարկումներն ընթանում են Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության, Սեյրան Օհանյանի և Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ։ Մարտիրոսյանը համարում է, որ Օսկանյանը Մարտի 1-ին կրակելու հրաման չի տվել և նրա հետ համագործակցությունը չի բացառում, նույնը Սեյրան Օհանյանի դեպքում․ - «Եթե որևէ մեկը թեկուզ կես փաստ կբերի, որ Վարդան Օսկանյանը հրաման տվողների մեջ է եղել, ես միանշանակ ներողություն կխնդրեմ և իմ կարծիքը՝ դաշինքային հարաբերություններ հաստատել Վարդան Օսկանյանի հետ, կփոխեմ»: Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ վարչության նիստի ժամանակ կպայքարի այլ կարծիքների դեմ, համակերպվել չի պատրաստվում, կուսակցությունը լքել՝ նույնպես․ - «Ընդհանրապես ես մի տեղ եթե գնում եմ, հետ չեմ վերադառնում: Եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին եմ հեռացնում»: Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, կարծում է, որ հիմա կարևորը իշխանափոխություն անելն է, իսկ դրանից հետո Փոստանջյանը կարող է երկու նախկին պաշտոնյաների դեմ հայց ներկայացնել դատարան։ Զարուհի Փոստանջյանը չի կարծում, թե «Ժառանգությունը» դաշինքով կգնա ընտրությունների, քանի որ Օհանյանը և Օսկանյանը իր պահանջներին չեն համաձայնի, ուստի իրենք շարունակելու են միայնակ պայքարել իշխանափոխության համար: Հարցին, թե այդ դեպքում պատրաստ է արդյոք գլխավորել «Ժառանգության» ցուցակը, պատգամավորը պատասխանեց․ - «Ես պատրաստ եմ իմ ծառայությունները մատուցել, և եթե կհաջողվի իմ օրոք, շատ ցանկալի կլինի, եթե ոչ՝ ապա ապագան նաև այլ անձանց է փոխանցվելու»: Դեռևս հստակ չէ նաև, թե առաջիկա ընտրություններում որ կուսակցությունը կներկայացնի «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանը։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Բախշյանին առաջարկել են իրենց կուսակցությանը անդամակցել: Ըստ մամուլի, նույնպիսի առաջարկ Բախշյանին արել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։ Անահիտ Բախշյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս թեմային դեռ չի ցանկանում անդրադառնալ։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am